Հայ գերիները գիշերն են հասել Երևան ու անմիջապես բժշկական հետազոտություն անցել

Հայ գերիները գիշերն են հասել Երևան ու անմիջապես բժշկական հետազոտություն անցել

Hraparak.am-ը գրում է․ Երեկ տեղեկություն տարածվեց, որ Ադրբեջանը հինգ հայ գերի է վերադարձրել։ Նրանք այս անգամ Հայաստան են վերադարձել ոչ թե օդային ճանապարհով, այլ ցամաքով։ Գերիների վերադարձը տեղի է ունեցել հայ-ադրբեջանական սահմանին։

Իսկ թե որ սահմանին՝ ՊՆ-ից դժվարացան ասել, քանի որ այդ հարցով ԱԱԾ-ն է զբաղվում։ ԱԱԾ-ից էլ, ինչպես միշտ, չեն պատասխանում զանգերին։

Փոխարենը Պաշտպանության նախարարությունից ասացին, որ հայ գերիները գիշերը 1 անց կեսի մոտակայքում են հասել Երևան, և անմիջապես այցելել Զինվորական կենտրոնական հոսպիտալ, որտեղ բժշկական հետազոտություն են անցել, խնդիրներ չեն հայտնաբերվել նրանց մոտ, որից հետո դուրս են եկել։

Նշենք, որ այս պահին նրանք դեռ Քննչականում են, տուն չեն գնացել։