Հայ բժիշկ Գևորգ Ստեփանյանը ռուսական հաղորդմանը պատմել է աղջկա վիրահատությունից հետո այլանդակվելու մասին

Հայ բժիշկ Գևորգ Ստեփանյանը ռուսական հաղորդմանը պատմել է աղջկա վիրահատությունից հետո այլանդակվելու մասին

Պլաստիկ վիրաբույժ Գևորգ Ստեփանյանը, որին մեղադրանք է առաջադրվել մոսկվաբնակ Կարոլինա Սարգսյանի առողջությանը վնաս հասցնելու մեջ, «Россия 1» հեռուստաալիքով հեռարձակվող «Անդրեյ Մալախով. ուղիղ եթեր» հաղորդման շրջանակում պատմել է Կարոլինայի վիրահատությունից հետո տեղի ունեցածի մասին:

Գևորգ Ստեփանյանի իրականացրած քթի պլաստիկ վիրահատությունից հետո Կարոլինան կոմայի մեջ էր ընկել: Նրա կյանքի համար բժիշկները պայքարել են 9 օր:

Բժիշկը հեռուստածրագրի շրջանակում նաև ստի դետեկտորով թեստ է անցնել, որի ընթացքում նրան մի քանի հարց են տվել, որոնց մի մասին, ըստ դետեկտորի, նա սխալ է պատասխանել: