Հայ աղջիկերի կերպարում զգալիորեն ավելացել է հայկական շունչը․ Սիրուշոն՝ հարսի կերպարում․ Ֆոտո

Հայ աղջիկերի կերպարում զգալիորեն ավելացել է հայկական շունչը։ Երգչուհի Սիրուշոն ինստագրամի իր էջում լուսանկար է հրապարակել, որտեղ հարսի զգեստով է և կրում է «Պռեգոմեշ» ապրանքանիշի արծաթյա զարդեր։ Նրա կողքին նստած են գեղեցկուհի մոդելներ, ովքեր ևս հարսի կերպարում են։

Լուսանկարին կից երգչուհին գրել է․

«Ուրախ եմ, որ հայ աղջիկերի կերպարում վերջին տարիներին զգալիորեն ավելացել է հայկական շունչը թե՛ զարդերի տեսքով, թե՛ հագուստի մեջ: Սա իմ երազանք-նպատակներից էր, որն այն ժամանակ շատերի համար անհեռանկարային էր թվում ու պարզապես էմոցիոնալ նախագիծ: Այդ էմոցիոնալ նախագծից ծնվեց նաև Պռեգոմեշ ապրանքանիշը. հպարտորեն կարող եմ ասել, որ հայկական ամենաարագ զարգացող ապրանքանիշերից է:

Ձեզ եմ ներկայացնում իմ նոր երազանք-նախագիծը: Սա միայն հարսանեկան զարդերի հավաքածու չէ, այն նոր խոսք է հայ հարսի կերպարի մեջ:

Հայոց թագուհիներից ժառանգություն ստացած հայկական շքեղությունը փոխանցում ենք այն հայուհիներին, ովքեր իրենց մեջ կրում են արքայական տոհմի ուժը, պահում են մշակույթը և այն համադրում միջազգային նորաձևության ու տենդենցների հետ:

Հայ ժամանակակից աղջիկը ուժեղ է, համարձակ, արժեքները պահպանող և առաջ տանող», -գրել է երգչուհին։

View this post on Instagram

Ուրախ եմ, որ հայ աղջիկերի կերպարում վերջին տարիներին զգալիորեն ավելացել է հայկական շունչը թե՛ զարդերի տեսքով, թե՛ հագուստի մեջ: Սա իմ երազանք-նպատակներից էր, որն այն ժամանակ շատերի համար անհեռանկարային էր թվում ու պարզապես էմոցիոնալ նախագիծ: Այդ էմոցիոնալ նախագծից ծնվեց նաև Պռեգոմեշ ապրանքանիշը. հպարտորեն կարող եմ ասել, որ հայկական ամենաարագ զարգացող ապրանքանիշերից է: Ձեզ եմ ներկայացնում իմ նոր երազանք-նախագիծը: Սա միայն հարսանեկան զարդերի հավաքածու չէ, այն նոր խոսք է հայ հարսի կերպարի մեջ: Հայոց թագուհիներից ժառանգություն ստացած հայկական շքեղությունը փոխանցում ենք այն հայուհիներին, ովքեր իրենց մեջ կրում են արքայական տոհմի ուժը, պահում են մշակույթը և այն համադրում միջազգային նորաձևության ու տենդենցների հետ: Հայ ժամանակակից աղջիկը ուժեղ է, համարձակ, արժեքները պահպանող և առաջ տանող: #GozalCollection @Pregomesh

A post shared by Sirusho (@sirushoofficial) on