Հայ-ադրբեջանական սահմանի լարվածության ֆոնին Բելառուսի ՊՆ նախարարը այցով ժամանել է ադրբեջան

Հայ-ադրբեջանական սահմանի լարվածության ֆոնին Բելառուսի ՊՆ նախարարը այցով ժամանել է ադրբեջան

«ՀԱՊԿ չանդամները», — այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Դավիթ Գրիգորյանը։

«Բաքվում է Բելառուսի պաշտպանության նախարար Վիկտոր Խրենինը (իրեն բնորոշ ազգանուն ունի)։Գաղտնիք չի, որ Բածկան սերտ կապեր ունի Ալիևների կլանի հետ։ Թուրքերը, հանուն արդարության, լավ առևտրականներ են։

Հայ-ադրբեջանական սահմանի վրա նման լարվածության ֆոնին Բելառուսի Պաշտպանության նախարարը այցով ժամանում է ադրբեջան` ցույց տալով, որ Հայաստանի շահը բնավ էլ չի հուզում իրենց։

Հայաստանին էլ չեն ընկալում որպես բարեկամ։ադրբեջանն այժմ որդեգրել է դիվանագիտության թյուրքական մոդելը. եթե չես կարողանում պայմանավորվել, ապա գնիր։ Բածկան ֆինանսական նեղ դրության մեջ է։

Լուկաշենկո

Գործակալական ցանցի շնորհիվ իր դեմ, իր երկրի ներսում հրահրված ընդվզման հետևանքով հոսքերը նվազել են, իսկ իրեն հիմա օդ ու ջրի պես պետական փող է պետք, որն ինքը հաջողությամբ մուրում է Բաքվից` դրա դիմաց նվիրելով հավատարմություն։

Այս ազդակները մեզ հուշում են, որ մեզնից բացի մեզ տեր կանգնող չի լինելու։ Մենք պարտավոր ենք վերածվել պետություն-բանակի, ազգ-բանակի, ամրոց-պետության։

ՀԱՊԿ-ն այլևս միայն Ռուսաստանն է։ Մենք այնտեղ այլ դաշնակիցներ չենք ունեցել և չենք ունենա»։