Հայ-ադրբեջանական սահմանային հանձնաժողովի ադրբեջանական պատվիրակության կազմը որոշված է

Հայ-ադրբեջանական սահմանային հանձնաժողովի ադրբեջանական պատվիրակության կազմը որոշված է

Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը հայտարարել է, որ հայ-ադրբեջանական սահմանային դելիմիտացիայի հանձնաժողովի ադրբեջանական կողմը ներկայացնող պատվիրակության կազմը արդեն որոշված է։

Այս մասին նա ասել է ԱՊՀ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների տեսակապային կոնֆերանսի ժամանակ։

Ասադովը նաեւ ասել է, որ Ադրբեջանը նաեւ որոշել է Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի նախապատրաստման աշխատանքների իրականացման պատվիրակության կազմը։