Հայրն իր մարմնով փորձել է պաշտպանել երեխաներին. Թուրքիայի երկրաշարժի հուզիչ կադրերը

Հայրն իր մարմնով փորձել է պաշտպանել երեխաներին. Թուրքիայի երկրաշարժի հուզիչ կադրերը։

Արդեն տեղեկացրել ենք, որ Թուրքիայի Արտակարգ իրավիճակների և տարերային աղետների վարչության տվյալներով՝ 6,8 մագնիտուդով երկրաշարժը գրանցվել է ուրբաթ, տեղական ժամանակով 20:55-ին Էլյազըղ արևելյան նահանգում, որի բնակչությունը կազմում է մոտ 400 հազար բնակիչ:

Երկրաշարժից հետո փրկարարական աշխատանքներ սկսած քաղաքացիները մի շենքում հայտնաբերել  են հուզիչ տեսարան։

Հայրը փորձել է իր մարմնով պաշտպանել  երեխաներին, սակայն բոլորն էլ մահացել են՝ մնալով փլատակների տակ։

Նշենք, որ երկրաշարժի հետևանքով կան 21 զոհ, 1000-ից ավել վիրավորներ և մեծ ավերածություններ։  Զոհերի ու վիրավորների թիվն ավելանալու միտում ունի։