Հայրն աղջկան լքեց ամայի վայրում ու գնաց․ երբ ետ պտտվեց, քարացավ - Bavnews.am

Հայրն աղջկան լքեց ամայի վայրում ու գնաց․ երբ ետ պտտվեց, քարացավ

Այս պատմությունը բոլորի ուշադրության կենտրոնում է։ Կարճամետրաժ ֆիլմում առանցքը ընտանիքի համալրումն է ևս մեկ անդամով։

Ֆիլմում հերոսը մոտենում է մի շինության, որը ինչպես հետո է պարզվում, մանկատուն է, նա որդեգրում է մի կարմրահեր աղջկա, ով մենակությունը կիսում էր միայն իր տիկնիկի հետ, սակայն կարճ ժամանակ անց ընտանիքը կարողանում է լրացնել աղջկա կյանքը ուրախությամբ և սիրով։ Նա արդեն ուներ ծնողներ և քույր, ում հետ ամեն օր խաղում էր։ Աղջիկը իր կյանքում առաջին անգամ զգում էր ընտանիքը ջերմությունը։

Ամեն բան լավ էր, մինչև սկսվեց մի շրջան, երբ բոլորը զբաղված էին, աղջիկը չուներ նույն ջերմությունն, ինչ առաջ, քույն այլևս չէր խաղում իր հետ, մայրն անընդհատ բարկանում էր, հայրն էլ չէր կտրվում իր աշխատանքից։ Այս անտարբերությունը աղջկա մոտ առաջ են բերում ագրեսիվ դրսևորումներ։ Ամեն ինչ այնքան է սրվում, որ մի օր հայրը աղջկան տանում և թողնում է մի հեռու լքված վայրում ու հեռանում։ Հեռանալիս նա նայում է հայելուն՝ տեսնելու  աղջիկը կանգնած է, թե՞ վազում է մեքենայի հետևից, և այստեղ տեսնում է մի շան, ով նստած է իր սիրելի տիկնիրկի կողքին և տխուր նայում է հեռացող տիրոջը։

Ֆիլմը նվիրված է բոլոր լքված և  վատ վերաբերմունքի արժանացած կենդանիներին։ Այն շատ հուզիչ հաղորդագրություն է ուղղված մարդկային անտարբերությանը։ Փոքրիկ աղջիկն այստեղ ուղիղ հաղորդագրություն է, որ ավելի ակնբախ է դարձնում ընտանիքի անդամի նկատմամբ վատ վերաբերմունքի ցավալիությունը և տարբերություն չկա մարդ է նա, թե կենդանի։

Կիսվիր ընկերներիդ հետ