Հայտնի է վիրավոր զինծառայողներից մեկի տվյալները
Հայտնի է վիրավոր զինծառայողներից մեկի տվյալները
Yerevan.Today-ին հայտնի է Գեղարքունիքում քիչ առաջ թշնամու կրակահերթից վիրավորում ստացած զինծառայողներից մեկի տվյալները։ Թշնամու կրակոցների տակ սլացող շտապօգնության մեքենաներով Երևան են տեղափոխվել Վարդենիսից երկու պայմանագրային և Հրազդան քաղաքից մեկ ժամկետային զինծառայողներ։
Վիրավոր զինվորներից մեկն այս պահին Մուրացանի զինվորական հոսպիտալում վիրահատության է ենթարկվում։
Yerevan.Today-ը պարզել է վիրավորներից առայժմ այդ մեկի անձնական տվյալները․ նա 1977 թ ծնված պայմանագրային զինծառայող, Վարդենիսի Ակունք գյուղի բնակիչ Նավոյան Լեռնիկն է։
![lernik navoyan](https://bavnews.am/wp-content/uploads/2021/07/lernik-navoyan.jpg)
Թշնամու փամփուշտը խոցել է Լեռնիկի ազդրը․ աղբյուրը հայտնում է՝ վնասվածքը ծանր չէ, և զինծառայողի կյանքին, բարեբախտաբար, վտանգ չի սպառնում։ Մյուս երկուսի մասին ավելի ստույգ տվյալներ կհրապարակենք վերջնական ճշտումներից հետո։