Հայտնի է ով է Գյումրիում 63-ամյա կնոջ սպանության հեղինակը

Հայտնի է ով է Գյումրիում 63-ամյա կնոջ սպանության հեղինակը

Shamshyan.com-ը գրում է․ Քիչ առաջ Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության պետ Աղասի Իսահակյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչի Մուրադյանի գլխավորությամբ Գյումրի քաղաքի Բագրատունյաց օղակում գտնվող հագուստի խանութ բերվեց ոստիկանների և քննիչների կողմից հայտնաբերված, աղմկահարույց սպանության գործով ձերբակալված, Երևան քաղաքի բնակիչ՝ 50-ամյա Գևորգ Մ-ն։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նա խանութի ներսում քննչական խմբին ներկայացրեց՝ ինչպես է մտել ներս, իսկ մանեկենի վրա ցուցադրեց՝ որ դիրքով է 2 անգամ դանակի հարվածով սպանել Գյումրիի բնակիչ՝ 63-ամյա Անահիտ Իսկանդարյանին։

Նշենք, որ ոստիկաններն ու քննիչները հսկայածավալ աշխատանքի արդյունքում բացահայտեցին Գյումրու երեկվա աղմկահարույց սպանությունը։

Նա խոստովանել է, որ ինքն է սպանությունը կատարել, իսկ դրամապանակն ու հեռախոսը այրել է Գյումրու Երևանյան խճուղու վերջնամասում, իսկ հանցագործության գործիք դանակը նետել է Գյումրի-Երևան ավտոճանապարհին: