Հայտնի է` ինչ պաշտոն կզբաղեցնի Արարատ Միրզոյանը

Հայտնի է` ինչ պաշտոն կզբաղեցնի Արարատ Միրզոյանը

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Արարատ Միրզոյանն ի վերջո համաձայնել է նշանակվել Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնին: ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն է որոշել է, որ Արարատ Միրզոյանը կնշանակվի Անվտանգության խորհրդրի քարտուղար:

Քիչ առաջ Միրզոյանն իր համաձայնությունը տվել է, իսկ մինչև այս հրաժարվում էր որևէ պաշտոնի նշանակվելուց:

Արարատ Միրզոյան

Հիշեցնենք, որ ArmLur.am-ը գրել էր, որ Նիկոլ Փաշինյանն առաջարկել էր ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնը, սակայն Միրզոյանը չէր ցանկացել ու որևէ պաշտոնի նշանակվելու համաձայնություն չէր տվել:

Նախօրեին Արարատ Միրզոյանը հրաժարվել էր նաև պատգամավորական մանդատից ու քիչ առաջ հանաձայնել է նշանակվել ԱԽՔ պաշտոնում: