Մամուլ

Հայտնի է, թե ով է կոտրել Երևանի նոր բացված այգու երեխայի արձանը

«Երևանի 2800-ամյակի այգու վնասված արձանը բրոնզաձույլ է և պատրաստված է բրոնզաձույլ արձանների պատրաստման դասական տեխնոլոգիայով՝ կվարցեավազի օգտագործմամբ»,- Panorama.am-ի հարցին ի պատասխան, թե ի՞նչ նյութից է պատրաստված այգու արձանիկները, այդ թվում նաև թղթե նավակով տղայի արձանիկը, որի ձեռքը նախօրեին կոտրվել է, ասել է «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի տնօրեն Արամ Ղազարյանը։

Նրա պարզաբանման մեջ նշվում է, որ  երեկ երեկոյան՝ մարդաշատ ժամանակ, մի երիտասարդ տղա, այգում վազելիս, ոտքի ուժեղ հարվածով պատահաբար հարվածել է նավակով տղայի արձանի ձեռքին, ինչի արդյունքում արձանի ձեռքը՝ երկաթի զոդման հատվածից պոկվել է:

րևանի 2800-ամյակի այգի

«Հավաստիացնում ենք, որ արձանը բրոնզաձույլ է և պատրաստված է բրոնզաձույլ արձանների պատրաստման դասական տեխնոլոգիայով՝ կվարցեավազի օգտագործմամբ: Արձանն արդեն իսկ հանվել և տեղափոխվել է ռեստավրացիայի՝ մասնագետների խմբի կողմից, և արդեն մայիսի 31-ի առավոտյան արձանը նորից կտեղադրվի այգում և նույն հատվածում:

Ռեստավրացիայի ընթացքում զոդումն իրականացվելու է էլ ավելի ուժեղ ամրացմամբ, որպեսզի հետագայում անգամ նման շատ ուժեղ հարվածների դեպքում խնդիրը չկրկնվի: Ամեն դեպքում կոչ ենք անում, որպեսզի այգու այցելուներն երեխաների արձանների վրա չբարձրանան. արձանները նախատեսված չեն ոչ հարվածներ ընդունելու և ոչ էլ մարդկային ծանր քաշին դիմանալու համար»,- նշել է նա:

Աղբյուր՝ panorama.am

Կիսվել