«Հայտնի է դարձել, որ Բահամյան կղզիներում տեղի է ունեցել Փաշինյանի դստեր՝ Արփիի ծննդյան ճոխ արարողությունը»․ Նիկոլ Փաշինյան

«Հայտնի է դարձել, որ Բահամյան կղզիներում տեղի է ունեցել Փաշինյանի դստեր՝ Արփիի ծննդյան ճոխ արարողությունը»․ – այս մասին իր ֆեյսբուքյան էջում հումորային գրառում է կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Լավատեղյակ աղբյուրներից հայտնի է դարձել, որ այսօր Բահամյան կղզիներում տեղի է ունեցել վարչապետ Ն. Փաշինյանի դստեր՝ Արփիի ծննդյան ճոխ արարողությունը:

Էլիտար քեֆին մասնակցել են բարձրաստիճան պաշտոնյաներ, օլիգարխներ, քրեական հեղինակություններ, նարկոբադոններ եւ մի կին ատամնատեխնիկ:

Նրանք բոլորը քծնել են վարչապետի դստերը, ասելով՝ Արփի ջան, ծնունդդ շնորհավոր:

Այդ առիթով Հայաստանից բահամներ 10 չարտերային չվերթ է իրականացվել՝ ոսկեջրած օդանավերով:

Մատուցվել է կոկորդիլոսի խաշլամա, շնաձկի տոլմա:

Վերջում, որպես դեսերտ 200 տարվա կոնյակ, 60 տարվա փախլավայի հետ: Ու այս ամենը պետբյուջեի հաշվին:

Էլիտար ծննդյան առիթով Ատլանտյան օվկիանոսի երթեւեկությունը դադարեցվել է:

Ուժեղ լրատվամիջոցների կոալիցիա, հատուկ ձեզ համար»: