Հայտնի է «Գրին քարտի» խաղարկության հայտերի ընդունման ժամկետը

Հայտնի է «Գրին քարտի» խաղարկության հայտերի ընդունման ժամկետը

ԱՄՆ Բազմազանության վիզաների ծրագրի՝ «Գրին քարտի» խաղարկության 2024 թվականի հայտերի ընդունման ժամկետը հայտնի է։

Այս մասին տեղեկանում ենք ԱՄՆ Պետքարտուղարության Հյուպատոսական ծառայությունների բյուրոյից։

ԱՄՆ Պետդեպարտամենտի 2024 Բազմազանության վիզաների ծրագրի (DV-2023) համար կարող եք տվյալներ ներկայացնել 2022 թվականի հոկտեմբերի 5-ին, ժամը 12:00-ից (EDT) (GMT-4) մինչև 2022թ․ նոյեմբերի 8-ը՝ ժամը 12:00-ին (EST) (GMT-5):

ԱՄՆ փոստային ծառայության միջոցով ներկայացված դիմումները ՉԵՆ ընդունվում: Դիմորդները կարող են որակազրկվել մուտքագրման ձևը ճիշտ չլրացնելու կամ մեկից ավելի հայտեր ներկայացնելու համար: Առցանց մուտքի դիմումն անվճար է:

Զգուշացեք խարդախություններից և խաբեություններից։ Որոշ կայքերի և էլեկտրոնային նամակների միջոցով փորձ է արվում մոլորեցնել հաճախորդներին՝ ներկայանալով որպես ԱՄՆ կառավարության պաշտոնական տեղեկատվության մատակարարներ:

Հայտնի է նաև, որ 2024 թվականի հայտերի համար հասանելի կլինի մինչև 55,000 բազմազանության վիզա։