Հայտնի է՝ Փաշինյանը որտեղ է անցկացնելու իր արձակուրդը. «Ժողովուրդ»

Հայտնի է՝ Փաշինյանը որտեղ է անցկացնելու իր արձակուրդը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքը պատրաստվում է մեկնել հանգստի, որը կանցկացնի Ռուսաստանի Դաշնության Սոչի քաղաքում:

Ըստ մեր տեղեկությունների՝ կառավարության ղեկավարն իր ընտանիքով այնտեղ կմեկնի օգոստոսի 26-ից: Ինչո՞ւ հենց Սոչի, արդյոք այդ քայլով Փաշինյանը նպատակ ունի՞ Ռուսաստանի իշխանությանը ցույց տալ իր վերաբերմունքը՝ իբրեւ ՌԴ-ի նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունք, եւ ակնկալում է իր այդ քայլի դիմաց փոխհարաբերությունների ջերմացում:

Փաշինյան ընտանիք

Հավելենք, որ օգոստոսի 24-ին հայրենի կառավարությունը պետք է ներկայանա խորհրդարան՝ կառավարության ծրագիրը ներկայացնելու։ Հնարավոր է՝ վարչապետն անգամ խորհրդարան չգա՝ գերադասելով մեկնել արձակուրդ»։

Առավել մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։