Հայտնի է՝ որքան մարդ է մասնակցել ընդդիմության այսօր հրավիրած հանրահավաք-երթին

Հայտնի է՝ որքան մարդ է մասնակցել ընդդիմության այսօր հրավիրած հանրահավաք-երթին

այսօր՝ երեկոյան 19։00-ին, ընդդիմությունը հերթական հանրահավաքն էր հրավիրել Ֆրանսիայի հրապարակում:

«Հայկական Ժամանակի» աղբյուրների փոխանցմամբ՝ ընդդիմադիր ուժերի այսօր հրավիրած հանրահավաքին ժամը 19:40-ի դրությամբ ներկա է եղել շուրջ 2250 մարդ:

Իսկ հանրահավաքին հաջորդած երթին մասնակցել է շուրջ 2200-2300 մարդ:

Նշենք, որ այսօր առավոտյան ընդդիմադիր առաջնորդները որոշ համախոհների հետ նախ գնացել էին ԱԳՆ-ի շենք, որտեղ տեղակայված են մի քանի այլ նախարարություններ ևս, և ցանկացել էին հանդիպել նախարարների հետ: Հանդիպումը, սակայն, չէր կայացել, քանի որ գերատեսչությունների ղեկավարները զբաղված էին եղել:

Ակցիայի մասնակիցները այնուհետ երթով շարժվել էին Երևանի պետական համալսարան՝ այս անգամ նպատակ ունենալով հանդիպել բուհի ղեկավար կազմի, մասնավորապես՝ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի հետ:

Ռեկտորի աշխատասենյակում բուհի աշխատակազմի ղեկավարը և ԵՊՀ մամուլի խոսնակ Ազնիվ Գրիգորյանը նրանց տեղեկացրել էին, որ ռեկտորը տեղում չէ: