Հայտնի է՝ ով կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ»-ում․ Տեսանյութ

Հայտնի է՝ ով կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ»-ում։ Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ-2019» միջազգային մրցույթում կներկայացնի Կարինա Իգնատյանը։ Այս մասին հայտնում է «Մանկական Եվրատեսիլի» պաշտոնական կայքը։

«Երգի միջազգային մրցույթում Կարինան կներկայացնի Հայաստանը “Colours Of Your Dream” երգով»,–գրում է կայքը։

Միջազգային պրոֆեսիոնալ ժյուրիի, երեխաների միջազգային ժյուրիի և հեռուստադիտողների քվեարկության արդյունքում Կարինան ստացավ 138 միավոր։

Հիշեցնենք, որ «Մանկական Եվրատեսիլ 2019»-ը տեղի կունենա նոյեմբերի 24-ին՝ Լեհաստանում: