Ժամանց

Ով է հոլիվուդյան հայտնի դիմահարդար Հրուշ Աճեմյանը

Հրուշ Աճեմյանը ծնվել է Հայաստանում, 1987 թվականի հուլիսի 19-ին։ Ամբողջական անունը՝ Հրանուշ Ալեքսիս (Հրուշ) Աճեմյան։ Նա սելեբրիթիների դիմահարդար, բյութի–ինֆլուենսեր է։

Հրուշը 5 տարեկանում ընտանիքի հետ տեղափոխվել է Միացյալ Նահանգներ։ Նա դժվար տարիներ է ունեցել, երբ տեղափոխվել է ԱՄՆ։ Հրուշը ինքնուս դիմահարդար է, համագործակցում է հայտնի մոդելների, հաղորդավարների, աստղերի հետ, Քիմ Քարդաշյանի և Քայլի Ջեների անձնական դիմահարդարն է։

«Դրանք դժվար տարիներ էին։ Մենք ծայրահեղ աղքատության մեջ էինք, այնպես որ ես գնահատում եմ այն հաջողությունները, որոնք ունեմ հիմա։ Երբ տեղափոխվեցինք ԱՄՆ, հայրս չորս վայրում էր աշխատում։ Մայրս միաժամանակ սովորում և աշխատում էր»,- ասել է նա։

Կարիերայի մեկնարկը և «Styled by Hrush»

Հրուշ Աճեմյան

Աճեմյանը սկսել է աշխատել որպես դիմահարդար 2006-ին։ 2008-ին Կալիֆոռնիայում հիմնել է սեփական բիզնեսը (Le Rush), որն ավելի ուշ վերանվանվեց Styled by Hrush՝ դառնալով նրա անձնական բրենդի առանցքը։ Նրա աշխատանքները լայն ճանաչում ստացան հատկապես Քարդաշյան–Ջեններ ընտանիքի հետ համագործակցություններից հետո՝ ներառյալ Քիմ Քարդաշյանը, Քայլի և Քենդալ Ջենները, Խլոե և Քորթնի Քարդաշյան։

2015-2016 թթ. Հրուշի խառնաշփոթ ու «contoured-glow» ոճը լայնորեն լուսաբանվեց նշանավոր մեդիա-պորտալներում․ People, ELLE, Allure, Glamour, որտեղ նա կիսվեց պրոֆ. հնարքներով

Հրուշ Աճեմյան Քիմ Քարդաշյան

StyledByHrush.com կայքում ներկայացված են ֆոտոշարքեր, արշավներ, կարմիր գորգի ու ամսագրային աշխատանքներ։

Հրուշ Աճեմյանի Instagram հաշիվը՝ @styledbyhrush, ունի մոտ 2 միլիոն հետևորդ, որտեղ նա հրապարակում է աշխատանքներ, tutorial-ներ և նախագծերից պատճառող լուսանկարներ։

2020-ից Արցախյան իրադարձությունների ժամանակ Աճեմյանը իր հարթակներով բարձրացրել է իրազեկությունը և միացել դրամահավաքներին՝ աջակցելով Armenia Fund–ի նախաձեռնություններին։ Նա շարունակել է խոսել հայերի իրավունքների մասին նաև հետագա գործունեության ընթացքում։

2019-ին Հրուշը ներկայացավ որպես արտիստ՝ թողարկելով իր դեբյուտային single-ը “Wish ’Em Well”, որի մասին գրեց HollywoodLife-ը։

Ո՞վքե՞ր են Հրուշ Աճեմյանի ամենահայտնի հաճախորդները։

Քարդաշյան-Ջեններ ընտանիքի անդամներ (Քիմ, Քայլի, Քենդալ, Խլոե, Քորթնի) և այլ հանրահայտ դեմքեր, ովքեր պատրաստ են միլիոններ տրամադրել գեղեցիկ դիմահարդարում ունենալու համար։ Հայ հայտնիները ժամանակ առ ժամանակ նույնպես օգտվում են Հրուշի ծառայություններից։

Հրուշը մտերիմ կապերի մեջ է Սամվել Ալեքսանյանի ընտանիքի անդամների հետ, հաճախակի կարելի է տեսնել նրան առիթների ժամանակ։

Նշենք, որ այս օրերին համացանցում բուռն քննարկվում է ամերիկահայ ռեփեր Սուպեր Սաքոյի և Հրուշ Աճեմյանի սիրավեպը։ Սուպեր Սաքոն նույնիսկ ձեռքին դաջվածք է արել՝ դիմահարդար Հրուշ Աճեմյանի դիմանկարը։

հրուշ աճեմյան սուպեր սաքո