Հայտնի գործարարի որդին կասկածվում է իր ընկերոջ հետ քաղաքացուն ազատությունից ապօրինի զրկելու, ծեծելու մեջ

Հայտնի գործարարի որդին կասկածվում է իր ընկերոջ հետ քաղաքացուն ազատությունից ապօրինի զրկելու, ծեծելու մեջ

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Արաբկիրի բաժնում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ դեկտեմբերի 13-ին, Երևանում տեղի ունեցած միջադեպի փաստով:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը՝ ժամը 23:35-ի սահմաններում, «Նաիրի» բժշկական կենտրոնից ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ «գլխի շրջանի հեմատոմա և սալջարդներ»/ ախտորոշմամբ իրենց մետ է տեղափոխվել մի քաղաքացի:

Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Երվանդ Նիկոյանի գլխավորությամբ: Մինչ բժիշկները վիրավորին բուժօգնություն էին ցուցաբերում, Արաբկիրի ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ, 47-ամյա Սամվել Ծ.-ն է, ով մարմնական վնասվածքները ստացել է Կիևյան փողոցի 5 հասցեում:

Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզել են, որ նույն օրը Արմավիրի մարզի բնակիչներ, 39-ամյա Մակար Պ.-ն և 46-ամյա Լևո Խ.-ն Կոմիտաս պողոտայի 8 հասցեում՝ «ՄԱՊ» ընկերության գրասենյակում, վիճաբանել են Սամվել Ծ.-ի հետ, նրան, ըստ վերջինիս հայտարարության, փակելով և ազատությունից ապօրինի զրկելով, ձեռքերով, ոտքերով և զենքի կոթով հարվածներ են հասցրել մարմնի տարբեր մասերին, պատճառելով մարմնական վնասվածքներ:

Փաստի առթիվ ավագ հետաքննիչի կողմից նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Արաբկիրի ոստիկանները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ Մակար Պ.-ին և Լևոն Խ.-ին հայտնաբերելու ուղղությամբ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Մակար Պ.-ն հայտնի գործարար, «Մապի Ալիկ» մականվամբ Ալեքսան Պետրոսյանի որդին է: