Շոու-բիզնես

Հայտնիներից ով ում քավոր–սանիկն է

Tert.amLife-ը գրում է`

Հայկական  շոու բիզնեսում շատերը կապված են  ոչ միայն գործընկերային հարաբերություններով, այլև բարեկամակամությամբ։ Շատերի մտերմության հավաստիքը քավոր–սանիկ հարաբերություններն են։ Երկրպագուներից շատերը, գուցե, չգիտեն` շոու բիզնեսում ով ում հետ է կապված քավորությամբ։

Արամ MP3-ին և Աննա Մարգարյանն ամուսնացել են դերասան Մկրտիչ Արզումանյանի քավորությամբ։

Դերասանուհի Իրինա Հարությունյանի կրտսեր որդու` Դավթի կնքահայրն ու կնքամայրը դարձել են Արտյոմ Կարապետյանը և Յուլյա Ֆինկը։

Դերասան–ամուսիններ Յուրի Իգիթխանյանի ու Անուշ Սարգսյանի հարսանիքի քավորն է դարձել դերասան Վարշամ Գևորգյանը։

Երգչուհի Սոնա Շահգելդյանի կնքահայրն է դարձել հեղինակ-կատարող Ռուբեն Հախվերդյանը։

Երգչուհի Անի Ամիրյանի ու դերասան Ստեփան Ղամբարյանի հարսանիքի քավորն ու քավորկինը եղել են Արամոն և Էմմա Պետրոսյանը:

Անիի եղբայրը` Արտավազդ Ամիրյանը, ամուսնացել է հորեղբոր` Արմեն Ամիրյանի քավորությամբ։

Դերասան Դելոն և կինը` Ռուզաննան, ամուսնացել են ռեփեր, հաղորդավար Ֆելիքս Խաչատրյանի քավորությամբ։

Նյութի աղբյուրը` Tert.amLife

 

 

Կիսվել էջում