Հայտնիները մի լավ քեֆ են արել Ելենա Արշակյանի 35-ամյակին․ ֆոտոշարք

Հայտնիները մի լավ քեֆ են արել։ Պրոդյուսեր, ռեժիսոր Ելենա Արշակյանն օրերս իր 35-ամյակի առթիվ մեծ խնջույք է կազմակերպել բացօթյա ռեստորանային համալիրներից մեկում` հրավիրելով հարազատներին, ընկերներին եւ իր թիմի անդամներին: Հոբելյարը տոնական օրվա մանրամասները պատմել է BRAVO.am-ին եւ լուսանկարներ տրամադրել:

«Ծնունդս սկսվել է կեսգիշերին. նստած էի երեւանյան սրճարաններից մեկում, հյուրերիս հետ զրուցում էի, մեկ էլ նկարահանող խումբս եկավ, շնորհավորեցին, շատ ջերմ անակնկալ էր, հուզվել էի»,-պատմել է նա:

Ելենան անակնկալների պակաս չի ունեցել, ասում է՝ այդ հույզերը չի փոխի ամենաթանկարժեք նվերների հետ.«Ասել` շնորհակալ եմ այն անակնկալների եւ զգացողությունների համար, որ այդ օրն ունեցա, շատ քիչ կլինի: Երբ ընկերներս, նկարահանող խումբը զանգում եւ հարցնում էին՝ ինչ նվիրել, ասում էի՝ ինձ նվիրեք էմոցիաներ, զգացողություններ, որոնք ամենաթանկն են ինձ համար: Ինձ համար ամենակարեւորն այն հույզերն ու զգացմունքներն էին, որ ինձ նվիրեցին իմ ընկերները»։

«Պատվից առավել» եւ «Մոր խոստումը» սերիալների անձնակազմերը ռեստորանում անակնկալ են մատուցել Ելենային. նրանք ծիծաղաշարժ տեսանյութեր էին պատրաստել դերասանների եւ ստեղծագործական խմբի անդամների մասնակցությամբ, որոնք դիտելիս պրոդյուսերը հուզվել է եւ անգնահատելի նվեր է համարում:

Սա երեկոյի միակ հուզիչ պահը չի եղել: Խնջույքին ներկա չէր Ելենայի քավորը` Արթուր Ապրեսովը, ով անցած տարի մահացավ: Ելենան հատուկ տեսանյութ էր պատրաստել, որն անսահման հուզեց ներկաներին:

Ռեժիսորի տոնին ներկա չէին նաեւ ծնողները` առողջական խնդիրների պատճառով, նրա կողքին էր միայն իր պաշտելի տատիկը:

Առավել մանրամասն՝ սկզբանղբյուր կայքում։