Հայտնաբերվել է առանձնապես ծանր հանցագործության համար հետախուզվող հանրահայտ «Կոկո»-ն․ նախկինում նա համարվում էր անձեռնամխելի (Տեսանյութ)

Հայտնաբերվել է առանձնապես ծանր հանցագործության համար հետախուզվող հանրահայտ «Կոկո»-ն․ նախկինում նա համարվում էր անձեռնամխելի (Տեսանյութ)

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ այսօր, օգոստոսի 10-ին, ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները՝ վարչության պետ Վարդան Վարդանյանի գլխավորությամբ, և ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները՝ վարչության պետ Սևան Քոչարյանի գլխավորությամբ՝ մայրաքաղաքի կենտրոնում իրականացրել են հատուկ օպերացիա, որը կրել է «Կոկո Ջամբո» անվանումը։

Ինչպես հայտնում ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում ստացվել էին օպերատիվ տեղեկություններ, որ առանձնապես ծանր հանցագործության համար 2020 թվականից հետախուզվող Երևանի բնակիչ 31-ամյա Կոնստանտին Հունանյանը, ով հայտնի է «Կոկո» մականվամբ, գնտվում է Երևանի Կենտրոն վարչական շրջանի շենքերից մեկի բնակարանում։

Նույն պահին տեղեկության մասին զեկուցվում է ՀՀ ոստիկանապետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանին, ում կարգադրությամբ էլ՝ ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ՝ քրեական ոստկանության գլխավոր վարչության և ոստիկանության Երևան քաղաքի ծառայողներն անցնում են գործի։ Պարզվում է, որ օպերատիվ տեղեկությունները հավաստի էին։

Կոնստանտին Հունանյան

Ու մինչ հետախուզվող «Կոկոն» անկողմնում 7-րդ երազում ննջում էր, ոստիկանները շրջափակում են նրա թաքնվելու վայրը ու րոպեների ընթացքում «Կոկոն» աչքերը բացում և գլխավերևում տեսնում է ոստիկանության ծառայողներին։

Ու արդեն սպանության, ապօրինի զենք կրելու-պահելու-օգտագործելու կասկածանքով՝ Կ․ Հունանյանը ձեռնաշղթայված տեղափոխվում է ոստիկանություն, որտեղից էլ նրան ներկայացնում են Հայաստանի քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչության Մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչություն։

Տեսանյութը ստորև