«Հայուհիներին նայի՛ր, բայց աչքերդ մի՛ պլշիր». բելառուսցի լրագրողի երևանյան արկածները

Պավել Միցկևիչն այցելել է Հայաստան։ Նա զբոսնել է, համտեսել մի շարք համեղ ուտեստներ և սովորել է առանց աչքերը պլշելու նայել հայ կանանց։

Բելառուսցի լրագրող Պավել Միցկևիչին Հայաստանը տպավորել է դեռ այն ժամանակ, երբ թռել է երկրի վրայով։ Նա խոստովանել է` տպավորվել է ոչ միայն գեղեցկությունից, այլև այն գիտակցումից, որ ժամանակակից աշխարհի գրեթե ամբողջ պատմությունը կենտրոնացած է այստեղ։ Այս մասին նա գրել է ԿՊ-ում լույս տեսած «Իմ հայրենիք, Բելառուս»։

Ինչպես էինք կոնյակ խմում Երևանի կենտրոնում նստարանին նստած» հոդվածում։ «Մթության մեջ քաղաքը հսկայական ծաղկաշղթայի է վերածվում, որի լույսերն առկայծում են օդի շարժի պատճառով։ Երևանում ռոմանտիկան շատ է, մի շարք գեղեցիկ նստարաններ կան, որոնց վրա զույգեր են նստած»,- գրել է Միցկևիչը։

— Աղջիկներին նայի՛ր, բայց աչքերդ մի՛ պլշիր։ Իսկ եթե նա տղամարդու հետ է, ընդհանրապես մի՛ նայիր, -անմիջապես նախազգուշացրել է տաքսու վարորդ Սերյոժան, որը օդանավակայանից քաղաք է տարել նրան։

«Եվ իսկապես հայուհիներից աչք կտրելն իսկապես դժվար է, իսկ նրանց հայացքն անմիջապես սիրտդ է խոցում», — գրել է նա։

Միցկևիչը պատմել է, որ ամբողջ ուղևորության ընթացքում այնպիսի տպավորություն է ունեցել, կարծես կինոյում է հայտնվել։ Նա քաղաքի կենտրոնից քիչ հեռու գտնվող փոքրիկ մի հյուրանոցում է մնացել և հիանալի ժամանակ անցկացրել հյուրանոցի ադմինիստրատորի` քեռի Ժորայի հետ։ «Մի քանի երեկո հատուկ շրջել եմ քաղաքի ծայրամասում, այցելել առևտրի կենտրոններ, զբոսայգիներ. և իրականում ոչ մի տեղ վտանգ չեմ զգացել», — պատմել է լրագրողը։

Հոդվածի հեղինակն այցելել է Հայաստանի մի շարք հայտնի վայրեր, համեղ ուտեստներ է համտեսել, խորհուրդ է տվել, թե որտեղ կարելի է կոնյակ գնել և ուր գնալ։ Սակայն կոնյակ չի խմել նստարանին նստած, հոդվածի վերնագիրն էլ այնպես է գրել, որ հետաքրքրի նաև հայերին։ Միցկևիչը հայերի հետ երգել է «Իմ հայրենիք, Բելառուս» երգը։

Աղբյուր՝ armeniasputnik.am