Հայնտի է երբ տեղի կունենա Վանո Սիրադեղյանի հոգեհանգստի արարողությունը

Հայնտի է երբ տեղի կունենա Վանո Սիրադեղյանի հոգեհանգստի արարողությունը

Տեղի է ունեցել պետական գործիչ, գրող Վանո Սիրադեղյանի թաղման հանձնաժողովի նիստը:

Հանձնաժողովի որոշմամբ՝ Վանո Սիրադեղյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 3-ին՝ 17:00-ից 21:00-ը՝ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:

Պետական գործչի հուղարկավորությունը նախատեսվում է նրա հայրենի Կոթի գյուղում՝ ժամը 12:00-ին:

Սգո թափորն Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մոտից կշարժվի Կոթի դեկտեմբերի 4-ին՝ առավոտյան 8:00-ին: