Հայկ Սարգսյանը հին հռոմեական կայֆերի մեջ․ «Հրապարակ»

Հայկ Սարգսյանը հին հռոմեական կայֆերի մեջ

Hraparak.am-ը գրում է․ Լուսանկարում, իհարկե, Հայկ Սարգսյանն ու քայլիստներն են՝ հին հռոմեական կայֆերի մեջ։ Լուսանկարը, որը համացանցից հեռացվել էր, բացահայտում է Նիկոլի և հեղափոխության ողջ էությունը` արված լինելով 2018 թվականի համազգային էյֆորիայի ժամանակ։

Այսինքն՝ մինչ ժողովուրդը մտածում էր, որ մերժում են Սերժին, հեղափոխություն են անում, ատելի հին կարգերը տապալվել են, Հայկ Սարգսյանը, որը լուսանկարի կենտրոնում է, կից գրառում է արել․

«Նշում ենք հաղթանակի սկիզբը։ Հաղթանակ ու միայն հաղթանակ․․․: Երթերը ու հանրահավաքները սպասարկող անձնակազմի մի մասը»։

Հայկ Սարգսյան

Փաստորեն, սաունաներում հաբելուց հետո նրանք կրկին միացել են միամիտ պրոլետարներին, որոնց մի մասին առ այսօր թվացել է, թե հեղափոխություն են արել։ Ըստ Հայկի՝ սպասարկել են։

Լեզվամտածողությունը նուրբ բան է։ Փաստորեն, նույն ժամանակաշրջանում սեր ու թավիշ գոռացող, բաց ձեռքերով, չալոներով, աշոտներով, իռաներով ու տատիներով, ժողովրդական հեղափոխություն անող քայլիստները, հեղափոխության անգամ իրենց թիմակիցներին, ուր մնաց թե հեղափոխության մասնակիցներին անվանել են՝ «սպասարկող անձնակազմ»։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում