Հայկ Մարությանը չկանգնեց Նիկոլ Փաշինյանի կողքին

Հայկ Մարությանը չկանգնեց Նիկոլ Փաշինյանի կողքին

Hraparak.am-ը գրում է․ Այսօր հայտարարություն էր տարածվել, որ Գլխավոր շտաբի ղեկավարությունը՝ Օնիկ Գասպարյանը և բոլոր կորպուսների հրամանատարները պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

Սա թերեւս սառը ցնցուղ էր իշխանության ներկայացուցիչների համար, որից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում կատարեց՝ իր բոլոր կողմնակիցներին Հանրապետության հրապարակ հրավիրելով։

Ժամերի ընթացքում հավաքվեցին ՔՊ-ականները, այդ թվում՝ բարձրաստիճան պաշտոնյաները, անգամ լուրեր տարածվեցին, որ թաղապետարանի աշխատակիցներին են հրահանգել գնալ հրապարակ, սակայն մեկ հանգամանք չվրիպեց մեր աչքից՝ երթ-հանրահավաքին չէր մասնակցում Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը։

հայկ մարության

Սա գալիս է փաստելու մամուլում հրապարակված այն լուրերը, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, քաղաքապետ Մարությանը իշխանության հետ խնդիրներ ունի, ավելին, ըստ տեղեկությունների՝ Հայկ Մարությանը փորձում է ուժեղացնել իր դիրքերը վարչական շրջանների ղեկավարների միջոցով եւ նոր համախոհներ է փնտրում, սակայն, կարծես թե, նրա այս մտադրությունները բացահայտել է իշխանությունը եւ սկսել է դերասան քաղաքապետի համար խնդիրներ առաջացնել հենց իր աշխատավայրում՝ քաղաքապետարանում։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում