Հայկ Մարությանը մասնակցում է Երվանդ Մանարյանի հոգեհանգստին (Տեսանյութ)

Հայկ Մարությանը մասնակցում է Երվանդ Մանարյանի հոգեհանգստին

Քաղաքապետը երեկ իր խոսքում նշել էր՝

«Ուշ երեկոյան ստացա Վարպետի մահվան բոթը:

Երվանդ Մանարյանը 1940-ականներին Հայրենիք վերադարձած հայերի սերնդից էր, ոսկե սերնդի ամենապայծառ աստղերից մեկը, մեկը նրանցից, ովքեր 20-րդ դարի երկրորդ կեսին ստեղծեցին մշակութային Երեւանի կերպարը:

Մարդ, որն արդեն մեր ժամանակներում քաղաքացիական գիտակցության բարձր նշաձող սահմանեց բոլորիս, եւ հա՛տկապես արվեստի մարդկանց համար:

Մանարյանի տիկնիկային թատրոնը ոչ միայն հեքիաթային աշխարհ էր, այլեւ անկախ երկրի վաղվա ազատ քաղաքացու դարբնոց:

«Ավելի լավ է պետությունը միջոց ծախսի զարգացող երեխայի վրա, քան թե հետո նրա վատ դաստիարակության հետեւանքով գումարներ ծախսի՝ բանտերում պահելու համար», — ասում էր նա:

Իսկական ժողովրդական արտիստ, Երեւանի պատվավոր քաղաքացի Երվանդ Մանարյանի անունն ու գործը դեռ երկար կմնան մեզ հետ՝ որպես բարության, ազնվության ու ազատ մտքի ուղեցույց:

Հանգչիր խաղաղությամբ, Վարպետ»:

Տեսանյութը ստորև