Հայկ Մարությանը հրավիրվել է ոստիկանություն

Հայկ Մարությանը հրավիրվել է ոստիկանություն

Երևանի ավագանու նիստի ժամանակ Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի կողմից արված հայտարարությունների մասով կատարված ուսումնասիրության արդյունքում հանցագործության հատկանիշներ մատնանշող որևէ տեղեկատվություն, դրանք հիմնավորող փաստական տվյալներ չեն հայտնաբերվել: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։

Դեռևս 2022-ի դեկտեմբերի 22-ին ավագանու նիստի ժամանակ Հայկ Մարությանը հայտնել էր, որ պաշտոնավարման ժամանակ զանգեր է ստացել նաև տարբեր խնդրանքներով` այս կամ այն շինությունը կառուցելու, այստեղ կամ այնտեղ առևտրի կետ դնելու մասին, որոնք մերժել է` հայտարարելով, որ ինքն աշխատելու է օրենքով։

Եվ, այսպես, դատախազությունից հայտնեցին, որ Մարությանը հրավիրվել և ներկայացել է ոստիկանություն, սակայն հրաժարվել է հաղորդում և բացատրություն տալ։