Հայկ Մարությանը կրկին անգամ Փաշինյանի կողքին չէր

Հայկ Մարությանը կրկին անգամ Փաշինյանի կողքին չէր

Նիկոլ Փաշինյանի հրավիրած հավաք-երթին ներկա էին իմքայլական պատգամավորներ, նախարարներ, իշխանական թևի այլ ներկայացուցիչներ, սակայն ներկա չէր 2018 թվականի հեղափոխությանն ակտիվ մասնակցած՝ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։

Նիկոլ Փաշինյանի կողքին էին նաև հայտնի գործարար Խաչատուր Սուքիասյանը, ինչպես նաև «Հանրապետություն» կուսակցության նախագահ, ՀՀ նախկին վարչապետ Արամ Սարգսյանը։

հայկ մարության

Նշենք, որ նախորդ անգամ քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը նշել էր, որ քաղաքապետը ամբողջ օրվա ընթացքում զբաղված է եղել իր աշխատանքային պարտավորությունները կատարելով:

Նշենք, որ Հայկ Մարությանը սիրված է ժողովրդի կողմից և իր բացասական վերաբերմունքը վատ կանդրադառնա վարչապետի ռեյտինգի վրա։