«Հայկ Մարությանը գնացել է ՔՊ-ի գրասենյակ և հրաժարվել կուսակցության անդամատոմսից»

«Հայկ Մարությանը գնացել է ՔՊ-ի գրասենյակ և հրաժարվել կուսակցության անդամատոմսից»

Հայկ Թորոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ձեր Շաբաթը շաքարով կտրեմ և վերջին անգամ անդրադառնամ Հայկ Մարությանին և իմ էջում իր թեման փակեմ։

Սիրելի հայրենակիցներ, ես հասկանում եմ, որ Հայկը շատերիս մոտ դրական կերպար է ստացել և այսօր կան մարդիկ որոնք իրականությունը լավ չիմանալով իներցիայով փորձում են պաշտպանել Հայկ Մարությանին, այո ինձանից սկսած բոլոր այն մարդիկ, որոնք ժամանակին նրան աջակցել են, այսօր իրենց հոգու խորքում չեն ցանկանում համակերպվել իրականության հետ, որ Հայկը քաղաքապետի կերպարում ևս գեղեցիկ դերասան է եղել, բայց նա այսօր երբ հասկացավ, որ իր օրերը հաշված են, ապա ջանք ու եռանդ չի խնայում գեղեցիկ դերասանությունը շարունակելու, որպեսզի երբ իրեն հեռացնեն, հանրության մոտ կարծիք առաջանա, որ «ի՞նչու աշխատասեր և ազնիվ քաղաքապետին Փաշինյանը հեռացրեց»։

Սիրելի հայրենակիցներ, խնդրեմ մի փոքր գիտակցաբար մոտեցեք հարցին, որ Հայկ Մարությանը Քաղաքապետ է առաջադրվել որպես ՔՊ-ը կուսակցական,հակառակ պարագայում, առանց կուսակցական լինելու, ոչ ոք չի կարող լինել Քաղաքապետ, Քաղաքապետ է առաջադրվել այսպես, նա «Իմ Քայլի ավագանիների ցուցակում» ընդգրկվել է որպես առաջին համարի թեկնածու, դա նա է, երբ տվյալ կուսակցությունը հաղթում է, ապա Ավագանին ընտրում է իր առաջին համարին, նույն այնպիսին, ինչպիսին «Վարչապետին են ընտրում կուսակցության պատգամավորները, լինելով մեծամասնություն»։

Բայց Հայկ Մարությանը լինելով նույն թագուհիների նման, որոնք կուսակցությունից դուրս եկան և մանդատները վայր չդրեցին և պիտակավորվեցին որպես ԴԱՎԱՃԱՆ, ապա նույնն էլ սա է ոչ մի տարբերություն, Հայկ Մարությանը Սեպտեմբեր-Հոկտեմբեր ամիսներին գնացել է ՔՊ-ի գրասենյակ և հրաժարվել կուսակցության անդամատոմսից, որից հետո նա սպասելով, որ երկրում կավարտվի ռազմական դրությունը և նա կհեռանա, ապա պատերազմն ավարտվելուց հետո, ռազմական դրությունից ՀՀ-ն դուրս գալուց հետո, Հայկ Մարությանը թե ու՞մ կողմից է պատվեր ստացել, որ հնարավորինս պետք է երկարացնի իր «Քաղաքապետի կյանքը» միայն երևի միշիկը գիտի։

հայկ մարության

Ժողովուրդ ջան, ռազմական դրության արգելքը դուրս գալուց հետո, ՀՀ-ում պարզ էր, որ գնում ենք նոր խորհրդարանական ընտրությունների, այդ իսկ պատճառով Հայկի քաղաքապետ կյանքը նորից երկարեց, բայց երբ ավարտվեց և ՔՊ-ն հաղթեց, Հայկ Մարությանը ի հայտ եկավ և իր ֆբ-ի էջը ակտիվացավ ու պարզվեց, որ Երևանում հարյուրավոր ապօրինի կառույցներ կային, Հայկը դերասանական սցենարը «խոդի տվեց», իսկ այն որ ասում են՝ Հայկը լավ է աշխատում, ապա պետք է ասեմ, որ Երևանի յուրաքանչյուր համայնք ունի իր Համայնքի ղեկավարը, որոնց մեծ մասը «Իմքայլական» են և նրանք չտրվելով Մարությանի ստոր քայլերին, մաքսիմալ փորձել են իրենց Համայնքը լավ նայել, ծածկելով քաղաքապետի բացասական աշխատանքները։

Վստահեցնում եմ Ձեզ, որ Երևանի Քաղաքապետարանում բացարձակ կադրային ջարդ չի եղել, մնացել էին նույն սերժառոբական սաբոտաժնիկները, որոնք իրենց մերձավորների գործերը միշտ արագ լուծել են, դաբրոներ են տվել ապօրինի շինությունների, իսկ քաղաքապետ կոչվածը Երևանում բոլոր բարձրահարկ շենքերի թույլտվությունները տվել է միայն նախկինների մերձավորներին, իսկ շարքային քաղաքացիներին, Սփյուռքից Հայաստան եկած և բարձրահարկ շենքեր ցանկացող մի շարք քաղաքացիների այնքան են այս ու այնկողմ տարել ու բերել, ամիսներով չԸլչԸլել, որ մարդիկ զզվել և հեռացել են։

Քաղաքապետարանը Երևանում ունի երկու մասնաշենք, երկուսում էլ ամեն օր հերթեր ու բարդակներ.. Հարգելի ոչ Երևանի բնակիչներ, փորձեք կապնվել Ձեր Երևանի ապրող ազգականների հետ, համոզված եմ, ամեն տառիս և բառիս համար նրանցից շատերը կհաստատեն։

Պարզապես իրականությունը սա է և մի փորձեք Ձեզ համոզել, որ Մարությանը Երևանի համար սրտացավ է եղել, Մարությանը այնքան էր մեծամտել, որ «Իմ Քայլական» բարձր պաշտոնյաների ոչ զանգերին էր պատասխանում, ոչ նրանց հետ հանդիպում, կարծում էր, որ այս իշխանությունը շուտով գնալու է և որպեսզի սերժառոբական կլանը իրեն «կախաղան» չհանի, դեռ Սեպտեմբեր-Հոկտեմբեր ամսին նավը լքել էր։

Հայկ Մարության Նիկոլ Փաշինյան

Սա է ամբողջ ճշմարտությունը.. Հիմա կուզեք հավատացեք, կուզեք ոչ.. Ու Համացանցում չեք գտնի մեկի, ով ժամանակին ինձանից շատ է աջակցել Հայկին, նույն ցավն ու հիասթափությունը ես եմ ապրում, ես բոլորիցդ շատ կցանկանայի, որ Մարությանը ստորություն արած չլիներ, իր կուսակցությունից հրաժարված չլիներ, քաղաքապետարանի սաբոտաժնիկներին աշոԾԾյան արած լիներ և նախկին թալանչիների մերձավորներին նման արտոնություններ տված չլիներ, որով ես էլ կհպարտանայի և ինձ լավ կզգայի, որ ժամանակին երբ իրեն ստորացնում էին, ես ոչինչ չխնայելով իրեն աջակցել եմ..

Ասեմ նաև, որ այո, Քաղաքապետը մինչ 2020 թ-ի սկիզբը, իրեն արդարացրել է, «առնվազը բացահայտ խախեր չի տվել»։

Բայց այսօր Հայկ Մարությանը պետք է օր առաջ, ժամ առաջ հեռանա, եթե իր դիմումի համաձայն էլ չհեռանա, ապա Ավագանին ունի բավարար լիազորություն նրան հեռացնելու։ Այս ամենը մանրամասն գրեցի, որ «վաղը», երբ իրեն հեռացնեն, չնեղսրտեք, որ նա լավ աշխատող էր և Փաշինյանը անարդար գտնվեց։

Առողջ եղեք, ՀԴՄ-ները չմոռանաք»։