«Հայկոն զգում էր». ի՞նչ էր Մենչին ասել Հայկոն մահից մեկ ամիս առաջ

«Հայկոն զգում էր». ի՞նչ էր Մենչին ասել Հայկոն մահից մեկ ամիս առաջ

Մենչի խոսքով՝ իրենք ընկերախմբով միշտ ամռանը միասին հանգստանում էին, այս անգամ ինքն որոշել էր չմիանալ ընկերներին, սակայն ի վերջո միացել էր:

Մենչի վստահեցնում է, որ Հայկոյի հետ շատ կարեւոր 10 օր էր անցկացրել, սակայն Հայկոն, ում միշտ ճանաչել են միայն ուրախ տեսանկյունից, այս անգամ այլ էր.

«Եթե ես չգնայի, ինձ կյանքում չէի ներելու: Այդ վերջին 10 օրերը երկար կմնան իմ մտքում: Շատ բաներից ենք խոսել:

Հայկոն տեսակով խոսացող չէր, ուրախ բաներից էր միշտ խոսում, սակայն վերջին անգամ ասում էր բաներ, որ հիմա եմ հասկանում իմաստը, նա ասում էր բաներ, որ իրեն սազական չէին, իր բնավորությանը հատուկ չէին:

Մինչ այդ չէր ասել երբեք նման բաներ… Հիմա եմ հասկանում, որ, երեւի, մարդիկ ինչ-որ բաներ զգում են, դրան բացատրություն չկա…»,- նշել էր Մենչը: