Հայկոյի վիճակը ծանրացել է․ նրան արհեստական շնչառության համակարգին են միացրել

Հայկոյի վիճակը ծանրացել է․ նրան արհեստական շնչառության համակարգին են միացրել

Hraparak.am-ը գրում է․ Առավոտյան տեղեկացանք, որ երգիչ Հայկոյի վիճակը ծանրացել է: Նրան արհեստական շնչառության համակարգին են միացրել: Բժիշկներն ամեն ինչ անում են կյանքը փրկելու համար:

Սակայն բանն այն է, որ նա մեծ ուշացումով է հոսպիտալացվել` շուրջ 8 օր տանը բուժվելուց հետո, երբ հարազատները փորձել են թթվածնի սարք բերել տուն, նոր միայն բժիշկներն իմացել են, որ վիճակը վատ է:

Մեծ դժվարությամբ Արմեն Մուրադյանին հաջողվել է համոզել, որ Հայկոյին տանեն հիվանդանոց: Նա Միքայելյան բժշկական կենտրոն է բերվել թոքերի 80 տոկոս ախտահարումով, ինչը խիստ բարդացրել է բժիշկների գործը:

Առողջություն մաղթենք Հայկոյին եւ աղոթենք նրա ապաքինման համար: