Հայկոյի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա վաղը

Հայկոյի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա վաղը

«Հայկոյի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա վաղը՝ սեպտեմբերի 30-ին, ժամը 18.00-ից՝ Սուրբ Հովհաննես եկեղեցում (Կոնդի)»:

Այս մասին ֆեյսբուքյան սթորի բաժնում գրել է հայ դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ «Միքայելյան» հիվանդանոցում այսօր 48 տարեկան հասակում կորոնավիրուսից մահացել է սիրված երգիչ, ՀՀ վաստակավոր արտիստ Հայկոն: