Հայկական կողմի համար ընդունելի է ռուս խաղաղապահների տեղակայման տարբերակը․ Նիկոլ Փաշինյան

Հայկական կողմի համար ընդունելի է ռուս խաղաղապահների տեղակայման տարբերակը․ Նիկոլ Փաշինյան

Խաղաղապահների մուտքը ղարաբաղյան կոնֆլիկտի տարածք ընդունելի է հայկական կողմի համար եւ դրանք կարող են լինել ռուս խաղաղապահները, հայտնում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` Ինտերֆաքսին տված հարցազրույցում։

«Մեզ համար ընդունելի է խաղաղապահ ուժերի տեղակայումը: Ես կարող եմ ասել, որ խաղաղապահների կազմի վերաբերյալ Ադրբեջանի պատկերացումները չեն համընկնի այդ հարցում Հայաստանի պատկերացումների հետ:

խաղաղապահ զորքեր

Եթե խոսենք փոխզիջումների մասին, այստեղ նույնպես փոխզիջումային տարբերակ կարող է դառնալ ռուսաստանյան խաղաղապահների ներկայությունը: Ռուսաստանի Դաշնությունը լավ հարաբերություններ ունի և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի հետ:

Շատ կարևոր է հաշվի նստել տարածաշրջանի մյուս երկրների հետ, կարևոր է, որ կոնկրետ խաղաղապահ ուժերը կայունացնեն տարածաշրջանը, այլ ոչ թե հակառակը»,- ասել է Փաշինյանը: