«Հայկական ժամանակ»-ը ներողություն է խնդրում Մանվել Գրիգորյանի լուսանկարը հրապարակելու համար

«Հայկական ժամանակ»-ը ներողություն է խնդրում Մանվել Գրիգորյանի լուսանկարը հրապարակելու համար

«Հայկական ժամանակ»-ը ֆեյսբուքյան իր էջում հաղորդագրություն է տարածել. «Հայկական ժամանակ»-ը ներողություն է խնդրում ԱԱԾ մեկուսարանում գտնվող Մանվել Գրիգորյանի լուսանկարը հրապարակելու համար։

Մենք մեր աղբյուրը չենք բացահայտի իհարկե, սակայն հուսով ենք պատկան մարմինները կհայտնաբերեն և կպատժեն այդ լուսանկարի «հեղինակներին»։ Լուսանկարի հրապարակումը լրագրողական գայթակղություն էր մեր կողմից, որի համար կրկին ներողություն ենք խնդրում։

Հիշեցնենք, որ համացանցում տարածվել էր ԱԱԾ մեկուսարանում գտնվող Մանվել Գրիգորյանի լուսանկարը։ Արտակ Զեյնալյանը սա համարեց իրավունքի խախտում։ Եթե նույնիսկ ազատազրկվածը թույլատրել է լուսանկարել իրեն, ԶԼՄ-ն պետք է չհրապարակեր այդ լուսանկարը։