«Հայէկոնոմբանկի մասնաճյուղի կառավարիչը հափշտակել է 618.000 ԱՄՆ դոլլար գումար և գտնվում է ազատության մեջ»

«Հայէկոնոմբանկի մասնաճյուղի կառավարիչը հափշտակել է 618.000 ԱՄՆ դոլլար գումար և գտնվում է ազատության մեջ»

Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հայէկոնոմբանկի «Մարտունի» մասնաճյուղի կառավարիչը հափշտակել է տարբեր քաղաքացիների կողմից բանկում որպես ավանդ դրված 618.000 ԱՄՆ դոլլար գումարը և, առանց մեկ դոլլար վերականգնելու, ներկայումս գտնվում է ազատության մեջ։

«Դավինչի» տուրիստական գործակալության տնօրենը 120 քաղաքացիներից հափշտակել է շուրջ 100 միլիոն ՀՀ դրամ՝ ներկայումս նույնպես առանց մեկ դրամ վնասի փոխհատուցման գտնվելով ազատության մեջ։

Իրադարձությունները ունեն մեկ ընդհանրություն՝ մեղադրյալները հովանավորվում են նույն կենտրոնից, քանի որ «աշխատել» են նույն մարդկանց համար։ Ահա «նոր» Հայաստանի արդարադատության ողջ պերճանքն ու թշվառությունը»։