Հայերը փակել են եվրոպական կարևորագույն մայրուղիները (Տեսանյութ)

Հայերը փակել են եվրոպական կարևորագույն մայրուղիները (Տեսանյութ)

Ադրբեջանի ռազմական ագրեսիան դատապարտող եւ ի պաշտպանություն Արցախի կազմակերպվող բողոքի ցույցերը, բազմամարդ հավաքներն աշխարհի տարբեր կետերում շարունակվում են:

Այս պահին մեր հայրենակիցները փակել են Հոլանդիան Բելգիային կապող եւ Համբուրգ-Բեռլին ճանապարհները: Դրանք եվրոպական կարեւորագույն մայրուղիներ են:

հայեր

Հայերը վանկարկում են, որ պետք է վերջ դնել ադրբեջանա-թուրքական ագրեսիային, Էրդողանն ահաբեկիչ է:

Եռագույնով փակված հարյուրավոր մեքենաներ, հազարավոր մարդիկ մայրուղիներում պահանջում են նաեւ արդար լուսաբանում, Արցախի անկախության ճանաչում:Հայերի կողմից փակվել են Եվրոպայի ամենակարևոր միջպետական մայրուղիները, երթևեկությունը կաթվածահար է Ֆրանսիայից Իսպանիա, Ֆրանսիայից Բելգիա, Բելգիայից Նիդերլանդներ, Ֆրանսիայից Շվեյցարիա, Նիդերլանդներից Գերմանիա, Լյուքսեմբուրգ-Բելգիա-Ֆրանսիա ճանապարհներին:

Տեսանյութը ստորև