Մամուլ

«Հայաստան» դաշինքը հանրահավաք կանցկացնի

«Հայաստան» դաշինքը հանրահավաք կանցկացնի

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը պատրաստվում է հաջորդ շաբաթ հանրահավաք կազմակերպել։ «Sputnik Արմենիա»-ի հետ զրույցում հայտնել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անգեսա Խամոյանը։

Խամոյանը նշել է, որ այս պահին օրվա և ժամի մասին հայտարարություն անել չի կարող, առաջիկայում դաշինքի անունից հայտարարություն կտարածվի։

«Մենք երբեք էլ չենք հրաժարվել փողոցային, հանրահավաքային պայքարից և խորհրդարան անցնելուց հետո բազմիցս հայտարարել ենք այդ մասին»,- ասաց նա։

Կիսվել էջում