Հայաստանում կաշառք ստանալու պահին ձերբակալվել են երկու բարձրաստիճան պաշտոնյաներ

Հայաստանում կաշառք ստանալու պահին ձերբակալվել են երկու բարձրաստիճան պաշտոնյաներ։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել էր ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։

ԱԱԾ տնօրենը հայտարարել էր միայն, որ նրանցից մեկը ՀՀ ՊՆ զինկոմիսարիատի աշխատակից է, մյուսը` Սննդի անվտանգության պետական ծառայության։

Ձերբակալվածների անուններն ԱԱԾ-ն առայժմ չի բացահայտում։ Այդուհանդերձ հաջողվել է պարզել, որ նրանցից մեկը ՍԱՊԾ Շիրակի մարզային ծառայության պետ Անուշ Մնացականյանն է։ Այս մասին հայտնեց ՀՀ ՍԱՊԾ պետ Գեորգի Ավետիսյանը։

Կաշառք ստանալ

«Կաշառք ստանալու պահին է ձերբակալվել, բայց գործի մանրամասներին ծանոթ չենք»,– ասաց Ավետիսյանը։ Կաշառքի չափի մասին տեղեկություն ևս Գեորգի Ավետիսյանը չուներ։

Ի դեպ, ԱԱԾ պետի այսօրվա հայտարարության վերաբերյալ ՍԱՊԾ հայտարարություն է տեղադրել նաև պաշտոնական կայքում, որտեղ մասնավորապես պատրաստակամություն է հայտնել տրամադրելու անհրաժեշտ տեղեկատվություն և աջակցել ոլորտում դրսևորվող յուրաքանչյուր անօրինականության դեմ պայքարի հարցում:

Աղբյուր՝ sputnikarmenia.am

Մեկնաբանել
Կիսվիր ընկերներիդ հետ
Loading...