Հայաստանում կանցկացվի աննախադեպ մասշտաբի զորահավաք

Հայաստանում կանցկացվի աննախադեպ մասշտաբի զորահավաք, սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 5-ը։ Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը` հավելելով, որ նման մասշտաբի զորահավաք մեր երկրում դեռ չենք ունեցել։

Պաշտպանության նախարարը հայտնեց նաև, որ զորահավաքի մասնակիցների միայն 4 տոկոսն է ուսումնական հավաքներին ներգրավվել ու 3-5 օրով։ Մնացած 96 տոկոսը հավաքներին կմասնակցի միայն 1 օրով։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ կարևորեց, որ զորահավաքը ֆորմալ բնույթ չկրի, ինչպես եղել է նախկինում։