«Հայաստանն ինչ հոդվածով դիմել էր ՀԱՊԿ-ին, այդ հոդվածին համարժեք արձագանքել է․ Ղազախստանը դիմել է այլ հոդվածով». Մովսես Հակոբյան

«Հայաստանն ինչ հոդվածով դիմել էր ՀԱՊԿ-ին, այդ հոդվածին համարժեք արձագանքել է․ Ղազախստանը դիմել է այլ հոդվածով». Մովսես Հակոբյան

168.am-ը գրում է․ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ, նախկին գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի խոսքով՝ Հայաստանը նախորդ երկու տարիներին ՀՀ սահմաններում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ ՀԱՊԿ-ին այլ հոդվածներով է դիմել, իսկ Ղազախստանը՝ բոլորովին այլ։

«Հայաստանն ինչ հոդվածով դիմել էր ՀԱՊԿ-ին, այդ հոդվածին համարժեք ՀԱՊԿ-ն արձագանքել է։ Իսկ Ղազախստանը դիմել է այլ հոդվածով, ուստի ՀԱՊԿ-ը այդ հոդվածին համարժեք է արձագանքում»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Մովսես Հակոբյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ Հայաստանի կողմից Ղազախստան խաղաղապահներ ուղարկելու մասին որոշմանը։

Միաժամանակ նա ընդգծեց, որ Ղազախստանում տեղի ունեցող իրադարձությունները մանրամասնորեն չի ուսումնասիրել, չգիտի՝ տեղում ինչ իրավիճակ է, հետևաբար՝ հստակ չի կարող ասել, թե որքանով էր նպատակահարմար Հայաստանի կողմից նման որոշում կայացնելը։