Հայաստանի և Ադրբեջանի ռազմական բյուջեները․ Վահագն Ալեքսանյան

Հայաստանի և Ադրբեջանի ռազմական բյուջեները․ Վահագն Ալեքսանյան

ԱԺ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Սիվիլնեթի այս գրաֆիկում Հայաստանի և Ադրբեջանի ռազմական բյուջեներն են։ Կանաչը՝ Ադրբեջանի, կարմիրը՝ Հայաստանի։

Հայաստանի 2023 թվականի ռազմական բյուջեն ամենամեծ աճն է արձանագրել նախորդ տարվա համեմատ՝ սկսած 1995-ից։

Բայց այս գրաֆիկ է նաև շատ լավ վիզուալիզացիա է այն բանի, թե ի՞նչ նկատի ունի ընդդիմությունը, երբ ասում է «25 տարի պահել ենք»։

Այո, 25 տարի պահել են։ 25 տարի Հայաստանի ԱՄԲՈՂՋ ՊԵՏԱԿԱՆ բյուջեն Ադրբեջանի միայն ռազմական բյուջեից ցածր են պահել։

Մի ուրիշ բան էլ են ասում, ասում են՝ մենք ՌԴ-ի հետ բարեկամական հարաբերությունները բարձր մակարդակի վրա ենք պահել, գործող իշխանությունը չի կարողանում։

Այս գրաֆիկում ադրբեջանական ռազմական ծախսերի ամենաբարձր կետերը ռուսական զենքի մի քանի միլիարդի մատակարարումներն են Ադրբեջանին, որոնք արվել են էդ բարձր մակարդակի պահողների կառավարման տարիներին»։