Հայաստանի ուղարկած փրկարարական ջոկատն ու օգնությունը արդեն վայրէջք են կատարել Թուրքիայում

Հայաստանի ուղարկած փրկարարական ջոկատն ու օգնությունը արդեն վայրէջք են կատարել Թուրքիայում

Հայաստանի ուղարկած փրկարարական ջոկատն ու օգնությունը արդեն վայրէջք է կատարել Թուրքիայում: Այս մասին հայտնել է Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը:

«Հայաստանի ուղարկած փրկարարական ջոկատն ու օգնութիւնը արդէն իսկ վայրէջք կը կատարէ երկիր։

Զօրակցութիւնը կեանք է»,- գրել է նա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանը պատրաստվում է փրկարարներ ուղարկել Թուրքիա՝ երկրաշարժի հետեւանքների վերացման շխատանքներին օգնելու նպատակով: