Հայաստանի հավաքականը փայլուն հաղթանակ տարավ Լիխտեշտեյնի նկատմամբ

Հայաստանի հավաքականը փայլուն հաղթանակ տարավ Լիխտեշտեյնի նկատմամբ։

Կայացավ Եվրո-2020-ի ընտրական փուլի Հայաստան-Լիխտենշտեյն հանդիպումը։ Այն կայացավ Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում: Հայաստանի հավաքականը հաղթեց 3։0 հաշվով։

Արդեն երկրորդ րոպեին Վարազդատ Հարոյանի փոխանցումից հետո հաշիվը բացեց Գևորգ Ղազարյանը։

Հանդիպման 18-րդ րոպեին Ալեքսանդր Կարապետյանը խփեց Հայաստանի թիմի երկրորդ գոլը։

Հանդիպման վերջնական հաշիվը 90-րդ րոպեին ձևակերպեց Տիգրան Բարսեղյանը, խփելով հանդիպման երրորդ գնդակը։

Հայաստանի հավաքականը երեք հանդիպումներից վաստակեց առաջին երեք միավորը և երեք օր հետո կմրցի Հունաստանի հավաքականի հետ։