Հայաստանի հավաքականը վստահ հաղթանակ տարավ Ղազախստանի ընտրանու նկատմամբ

ԱԱ-2018-ի ընտրական փուլի E խմբի 5-րդ տուրում Հայաստանի հավաքականը ընդունեց Ղազախստանի ընտրանուն և վստահ հաղթանակ տարավ 2:0 հաշվով:

Խաղի 2-րդ րոպեին Ղազախստանի դարպասապահի հետ պայքարում վնասվածք ստացավ Գևորգ Ղազարյանը և նրան փոխարինեց Տիգրան  Բարսեղյանը: Առաջին խաղակեսում Մխիթարյանը մի քանի պահ ունեցավ գրավելու դարպասը, բայց հարվածները շեղ ստացվեցին:

2-րդ խաղակեսում գնդակին ամբողջովին տիրում էր Հայաստանի հավաքականը և Մխիթարյանի անցումից հետո, կոպիտ խախտման համար 2-րդ դեղին քարտը ստացավ և հեռացվեց դաշտից Ղազախ ֆուտբոլիստ Մալին:

73-րդ րոպեին Մխիթարյանը ապակողմորոշեց դարպասապահին և գեղեցիկ հարվածով գրավեց դարպասը: 2 րոպե անց Արաս Օզբիլիսը հաշիվը դարցրեց արդեն 2:0 և վերջ դրեց Ղազախների հույսերին:

Եվ այսպես Հայաստանի հավաքականը տարավ իր երկրորդ տնային անընդմեջ հաղթանակը և այս պահի դրությամբ 6 միավորով գտնվում է 4-րդ հորիզոնականում:

Հաջորդ խաղը Հայաստանի հավաքականը կանցկացնի հունիսի 10-ին և կհյուրընկալվի Մոնտենեգրոյի ընտրանուն: