Հայաստանի Հանրապետության հպա՜րտ քաղաքացի, բա տեղյա՞կ ես, թե ի՞նչ է եղել. Տիգրան Վարդանյան

Հայաստանի Հանրապետության հպա՜րտ քաղաքացի, բա տեղյա՞կ ես, թե ի՞նչ է եղել. Տիգրան Վարդանյան

Տիգրան Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է՝

«Հայաստանի Հանրապետության հպա՜րտ քաղաքացի, բա տեղյա՞կ ես, թե ի՞նչ է եղել: Այն, որ Ապրիլյան պատերազմի վերաբերյալ, որոշ դուրսպրծուկներ հայտարարություններ էին տարածում, իսկ դու, ներողություն, բայց տգետի նման հավատում էիր և մի բան էլ «մոր քֆուր էիր ուտում», որ դե ճիշտ են ասում, ևս մեկ անգամ ապացուցվեց, որ սուտ է:

Այսօր, ԱԺ Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարեց, որ Քառօրյա պատերազմի ժամանակ հայկական ԶՈւ-ն սպառազինության, վառելիքի և սննդի պրոբլեմ չի ունեցել:

Հետևաբար ևս մեկ անգամ վերահաստատվեց այն, որ մեր զինվորը, այստեղ ուշադրություն՝ չի կռվել բահերով, այլ՝ զենքերով, փամփուշտներ ունեցել է, ոչ թե հակառակը, տանկերում վառելիք է եղել, ոչ թե՝ ջուր:

Մենք հաղթել ենք Քառօրյա պատերազմում և հարկ եղած դեպքում, եթե մեզ նորից պարտադրեն պատերազմել, մենք կրկին կպատերազմենք և մենք կրկին կհաղթենք»: