Հայաստանի կենդանասպանների սանձարձակությունները

Հայաստանի բնապահպանության նախարարության կենսաբազմազանության, հողերի, թափոնների և վտանգավոր նյութերի վերահսկողության բաժնի ավագ տեսուչ Արթուր Բեգլարյանը նշել է, որ որսաշրջանի բացումից երկու ամիս առաջ անցկացվում է հետազոտական աշխատանք և պարզվում կենդանիների այս կամ այն տեսակների պոպուլյացիների թվաքանակը։ Սիրողական որսաշրջանը սկսվում է օգոստոսին և շարունակվում մինչև փետրվարի վերջ։

Նրա խոսքով` ամեն տարի բնապահպանության նախարարությունն արձանագրում է որսագողության 150-200 դեպք։ Որսագողի թիրախ են դառնում նապաստակները, բեզոարյան այծերը, տափաստանային արտույտները և այլ տեսակներ, որոնց որսն արգելված է։ Եթե էկոհամակարգին հասցրած վնասի մասշտաբները գերազանցում են 200 հազար դրամը (շուրջ 400 դոլար), ապա միջամտում են իրավապահ մարմինները։ Երբ վնասի չափը չի հասնում նշված գումարին, որսագողերը միայն տուգանվում են։