Հայաստանի թիմին պարտությունից փրկել է Հրայր Թովմասյանի որդին. նոր Մխիթարյա՞ն է մեծանում

Հայաստանի թիմին պարտությունից փրկել է Հրայր Թովմասյանի որդին. նոր Մխիթարյա՞ն է մեծանում

Hraparak.am-ը գրում է․ Ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականն օրերս Գերմանիայում անցկացված ՈւԵՖԱ Եվրոպայի Մ-19 առաջնության 12-րդ խմբի որակավորման փուլի վերջին խաղում մրցել էր Բելառուսի Մ-19 հավաքականի հետ, հանդիպումը ոչ-ոքի է ավարտվել՝ 1-1։

Հայաստանի թիմին խաղի 64-րդ րոպեին պարտությունից փրկել է ԲԿՄԱ-ի ֆուտբոլիստ Վարդան Թովմասյանը` ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի որդին։

Երբ ուսումնասիրում ենք մինչև 19 տարեկանների հանդիպումների արդյունքները, նկատում ենք՝ երիտասարդները ամենևին «հետ չեն մնում» Հայաստանի հիմնական թիմը ներկայացնող մեծահասարկներից։

Մինչև 19 տարեկանների հավաքականը հերթական խայտառակ մրցաշարն է անցկացրել։ Մինչև Բելառուսի Մ 19 –ի հետ հանդիպումը 2-0 հաշվով պարտվել ենք Սլովակիայի ընտրանուն, իսկ դրանից առաջ էլ խոշոր 5-0 հաշվով պարտությունն ենք կրել Գերմանիայից։

«Դե Գերմանիային սաղ էլ կրվում են» տրամաբանությունից դուրս գալու համար ուսումնասիրեցինք նաև այլ հանդիպումներ, որտեղ կրկին պատկերը հուսադրող չէ։ Մինչև այս մրցաշարը Մ19 տարեկանների մեր հավաքականը ընկերական խաղում նորից զիջել է, զիջել է Լիտվային, իսկ դրանից առաջ էլի պարտություններ է կրել․ Իռլանդիային պարտվել ենք 4-0, Անգլիային 4-0, Պորտուգալիային 4-0։

Այնուամենայնիվ, մեզ ասացին, որ Հրայր Թովմասյանի որդին բավականին խոստումնալից ֆուտբոլիստ է, ընդամենը 17 տարեկան է, բայց հանդես է գալիս 19 տարեկաների կազմում, ինչն էլ փաստում է, որ նրան իրոք մեծ ապագա է սպասվում։

Պատահական չէ, որ վերջին 3 հանդիպումներում մինչև 19 տարեկանների հավաքականին հաջողվել է ընդամենը մեկ գնդակ խփել, այն էլ խփել է Թովմասյանը։ 2-3 տարի առաջ Երեւանում անցկացվել է ՈւԵՖԱ-ի Զարգացման մրցաշար, որտեղ Հայաստանի մինչեւ 14 տարեկանների հավաքականը գրավել է երկրորդ տեղը։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում