Հայաստանի բոլոր ընտանիքների երկու ամսվա կոմունալ վճարումները չեղարկել՝ հիմք ընդունելով հայտարարված Արտակարգ դրությունը․ Խաչիկ Ասրյան

Հայաստանի բոլոր ընտանիքների երկու ամսվա կոմունալ վճարումները չեղարկել՝ հիմք ընդունելով հայտարարված Արտակարգ դրությունը․ Խաչիկ Ասրյան

Հայաստանում հայտարարված արտակարգ դրության տերը բացառապես Հայաստանի Հանրապետության Կառավարությունն է, հետևաբար, ստեղծված իրավիճում, Հայաստանի Կառավարությունը պարտավոր է իր վրա վերցնել Հայաստանի յուրաքանչյուր ընտանիքի՝ սույն թվականի մարտ, ապրիլ ամիսների կոմունալ (գազ, լույս, ջուր) վճարումները:

«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը պահանջո՛ւմ է Հայաստանի Կառավարությունից՝ Հայաստանի բոլոր ընտանիքների երկու ամսվա կոմունալ վճարումները չեղարկել և տարբերակներ չփնտրել կոմունալ վճարների մարման՝ «Հայոց Արծիվների» պահանջած ձևը փոխելու համար:

Հայաստանի ոչ մի ընտանիք, ոչ մի քաղաքացի ո՛չ հիմա, ո՛չ էլ երբևէ չպետք է վճարի սեփական տան կոմունալները (գազ, լույս, ջուր)՝ 2020 թվականի մարտ, ապրիլ ամիսների համար՝ Կառավարության կողմից հայտարարված Արտակարգ դրության պատճառով:

«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության նախագահ՝ Խաչիկ Ասրյան