ԱշխարհՏեսանյութ

«Հայաստանից ինձ ասում են՝ խուճապ ես տարածում․ Ուզում եմ ասել, որ մեզ մոտ՝ Իտալիայում էլ ամեն ինչ սկսվեց մի հոգուց» (Տեսանյութ)

«Հայաստանից ինձ ասում են՝ խուճապ ես տարածում․ Ուզում եմ ասել, որ մեզ մոտ՝ Իտալիայում էլ ամեն ինչ սկսվեց մի հոգուց»

«Ես Եվան եմ, Իտալիայի Միլան քաղաքից, էպիդեմիայի կենտրոնից։ Վարակը սկսվել է Լոմբարդիայի մի փոքրիկ քաղաքից՝ Կոդոնիայից Այստեղ ամեն ինչ սկսվել է մի հոգուց, որը վարակել էր կնոջը, ընտանիքին, բարի աշխատողներին, շրջապատին։ Հետո գտան  առաջին պացիենտին, որը եկել էր Գերմանիայից։

Սա ես ասում եմ նրա համար, որովհետև երբ գրառումներ եմ անում, Հայաստանից ինձ ասում են՝ խուճապ ես տարածում, այստեղ մենք ընդամենն ունենք 4 հիվանդ։ Ուզում եմ ասել, որ մեզ մոտ՝ Իտալիայում էլ ամեն ինչ սկսվեց մի հոգուց։ Հետո տարածվեց ամբողջ Իտալիայով։

Լոմբարդիայում գտնվում են ամենաորակյալ հիվանդանոցները, բայց էս վերջին օրերին տեսնում ենք, որ էլ չեն ձգում, շնչառական ապարատները չեն հերիքում։ Վարակվածների թիվը անցավ 12 հազարից, այսօր միայն 2000 վարակված ունենք։

Լոմբարդիայում շատ կան շնչառական մեքենաներ, բայց էլի չի հերքում, այդ տեմպերով որ շարունակվի, բժիշկը ինքը պիտի որոշի տարիքային առումով՝ ում փրկի։ Չինաստանից օգնում են  շնչառական մեքենաներով, բայց էլի չի հերիքում, քիչ է։

Մենք մի ամիս է փակված ենք տանը։ Սկզբից փակեցին դպրոցները, թատրոննները, զվարճանքի վայրեր, հետո ֆուտբոլը փակեցին , բարերն ու ռեստորանները, բայց դեպքերը էլի շատանում էին։ Վաղվանից փակում են ամեն ինչ, բացի սննդի օբյեկտները, փոստը, թերթի կրպակները…

Շատ ցավով իմացա, որ Հայաստանում երեք դեպք կա, հուսամ, որ կկարողանան կանգնեցնել, ուզում եմ ասել՝ ուշադիր եղեք, իրար մի համբուրեք, ձեռքերը լվացեք, տեսեք, իմ ձեռքերը լավանալուց ինչ են դառել, անընդհատ կրեմ եմ գցում։ Հայաստանում ես էլ ունեմ հարազատներ:

Շատերը կգրեն, որ խուճապ եմ տարածում, բայց եթե լայվս կօգնի թեկուզ մի քանիսին , որ ուշադիր լինեն ու զգոն, էլի գոհ կլինեմ»։

Կիսվեք էջում