Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ զորավարժություններին

Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ զորավարժություններին

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից։

Հայաստանը չի մասնակցի Ղազախստանում ՀԱՊԿ շրջանակներում անցկացվելիք զորավարժություններին։

Ավելի վաղ ՀԱՊԿ Միացյալ շտաբը հաղորդել էր, որ «Փոխգործողություն — 2022» հրամանատարաշտաբային զորավարժությունը նախատեսում է «հավաքական անվտանգության Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում ռազմական հակամարտության տեղայնացման համատեղ գործողության նախապատրաստման և անցկացման հարցերի մշակում», փոխանցում է «Ինտերֆաքս»-ը:

«Որոնում — 2022» զորավարժության ընթացքում պետք է մշակվեն ՀԱՊԿ անդամ պետությունների հետախուզական մարմինների և ուժերի կողմից հետախուզության կազմակերպումը և իրականացումը, իսկ «Էշելոն — 2022»-ը ուղղված է նյութատեխնիկական ապահովման կազմակերպման մշակմանը: